Մեքսիկայում հեղուկ սնդիկ են հայտնաբերել մ.թ.ա. 100-ականներին կառուցված Տեոտիուական քաղաքի բուրգում, որը, ըստ գիտնականների, հնարավոր է՝ քաղաքի առաջին թագավորի դամբարանն է, գրում է Daily Mail-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի նորմալ հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ, երբ Թուրքիան ՌԴ նախագահին քննադատեց:
ՈՒկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը ստորագրել է երաշխավորագիր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին ռուսաստանցիների դեմ անհատական պատժամիջոցներ մտցնելու մասին:
Երկուշաբթի Նեպալի արևելյան շրջանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեպալի և Հնդկաստանի սահմանային շրջանում:
Թուրքական CNBC հեռուստաընկերության ապրիլքսանչորսյան եթերում հաղորդավարը կարդացել է Թուրքիայում ընթացող Գալիպոլիի միջոցառման մասին, սակայն տեքստին ուղեկցել են կադրեր՝ Երևանում ընթացող Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումից։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...